Skip to main content

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը.

Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում,

Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում,

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսում,

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու եզրակացություն ընդունելու կառուցակարգերի սահմանում:

Ակտիվ քննարկումների արդյունքում՝ նշյալ հարցերը քվեարկվել և ընդունվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031