Արցախի նախագահի նախկին ներկայացուցչի փաստաբանը չի հավատում, որ նա ինքնասպանություն է գործել

«Ռոսրեեստրի» նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի (Արցախի նախագահի նախկին ներկայացուցիչ – խմբ.) շահերը ներկայացնող փաստաբան Նատալյա Չերնիկովան RT-ին ասել է, որ չի հավատում նրա ինքնասպանությանը։

Նա շեշտել է, որ Ավագյանի բնավորությունը խոսում է դրա օգտին. նա մարտիկ էր, «որը չէր սիրում պարտվել» և հավատացյալ էր։

«Նա շատ լավ գիտեր, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ էր, նա մտածում էր որևէ իրադարձության հետևանքների մասին։ Չեմ կարծում, որ նա չի մտածել այդ մասին»,- նշել է փաստաբանը։

Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031