Թրամփի հատուկ ներկայացուցիչը գովել է Լեհաստանին՝ Ռուսաստանին ուղղված նախազգուշացման համար

Քիթ Քելլոգին դուր է եկել Լեհաստանի՝ ՌԴ-ին ուղղված կոչը՝ «չնվնվալ», եթե նրա ինքնաթիռները խոցվեն ՆԱՏՕ-ի տարածքում։ Այս մասին Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում, փոխանցում է DW-ն ։

«Այն, ինչ Սիկորսկին ասաց երեկ, իսկապես լավն էր», — ասել է Քելլոգը։

Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը հրավիրվել էր Էստոնիայի կողմից՝ ռուսական երեք կործանիչների կողմից իր օդային տարածքը խախտելուց հետո։

«Ես ռուսական կառավարությանը միայն մեկ խնդրանք ունեմ. եթե ևս մեկ հրթիռ կամ ինքնաթիռ առանց թույլտվության, դիտավորությամբ կամ սխալմամբ, ներխուժի մեր տարածք և խոցվի, իսկ բեկորներն ընկնեն ՆԱՏՕ-ի տարածք, խնդրում եմ, մի եկեք այստեղ և մի նվնվացեք»,- հայտարարել է Սիկորսկին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031