Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունը՝ կանխարգելման միջազգային օրակարգին. ԱԳ փոխնախարարը հանդիպել է Սավիտա Փոնդեյի հետ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի գործադիր տնօրեն Սավիտա Փոնդեյի հետ: Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:

«Զրուցակիցները բարձր են գնահատել կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդման և խթանման շուրջ Հայաստանի և Կենտրոնի միջև ձևավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՄԱԿ80 նախաձեռնությանը, մասնավորապես՝ դրա շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանության կանխարգելման օրակարգի, ինչպես նաև վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է կանխարգելման միջազգային օրակարգի վերաբերյալ ՀՀ հանձնառությունը և ընդգծել, որ սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը դրա վառ վկայությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930