Skip to main content

Նման համայնքապետ կյանքում չենք ունեցել․ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը Մերձավանի դեպքի վայրում է

Մեր համագյուղացին է։ Գիշերը հիվանդանոց եմ գնացել։ Այս մասին 24 News-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով այս պահին գտնվում է Մերձավանի սպանության դեպքի վայրում։

«Ժողովրդի կողմից ընտրված համայնքապետ էր։ Ամբողջ ռայոնը սիրում, հարգում էին ու ոչ մի բանի մեջ ինքը կյանքում չի եղել, միայն իր գործերով, իր ժողովրդի հետ, նման համայնքապետ չենք ունեցել կյանքում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031