Մենք մեր դաշնակիցների հետ միասին կօգտագործենք ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր ռшզմական և ոչ ռшզմական միջոցները. ՆԱՏՕ

Մեր դաշնակիցներին պաշտպանելու 5-րդ հոդվածի մեր պարտավորությունն անսասան է։ Մենք մեր դաշնակիցների հետ միասին կօգտագործենք ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր ռազմական և ոչ ռազմական միջոցները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ն:

Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի նկատել ռուսական կործանիչների կողմից Էստոնիայի օդային տարածք ներխուժելու անմիջական սպառնալիք:

«Էստոնիայի օդային տարածքի խախտման անմիջական սպառնալիք չկար, ուստի ինքնաթիռները ուղեկցվել են մինչև երկրի օդային տարածքը լքելը առանց ավելի խիստ պատասխանի»,- ասել է նա:

Էստոնիայի իշխանությունները հայտարարել էին, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան երեք МиГ-31 ինքնաթիռ խախտել է Էստոնիայի օդային տարածքը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930