2018թ. առ այսօր տեղի է ունեցել միտումնավոր հրաժարում, հանձնում, ձախողում, թուլացում. Արտակ Զաքարյան

Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող կեղծիքներին ժամանակին անդրադարձել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Միջազգային բարձրաստիճան մակարդակով ամրագրված է, թե ինչպե՞ս և ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

Արձանագրված են նաև բոլոր փաստերը, թե ի՞նչ են քննարկել ՀՀ նախագահներն Արցախի բանակցային գործընթացում: Արցախի կարգավիճակի և դրա համար անցկացվելիք ռեֆերենդումի ժամկետները, որը բերելու էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու նրա միջազգային ճանաչմանը:

Փաշինյանին պետք էր ընդամենը շարունակել ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացի տրամաբանությունը և սկզբունքները, ոչ թե բստրել «իր զրոյական կետը», մյունխենյան «սկզբունքներ» մոգոնել և հայտարարություններ անել, որոնք իրավունք տվեցին Բաքվին պատերազմ սանձազերծել, այնուհետև տոտալ պարտության տանող գործողություններ անել, ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, դրանով նոր առիթ տալ Բաքվին ռազմական նոր ագրեսիայի ու բռնի տեղահանման և այլն:

Սխալը, չիմացությունը նույն հարցում՝ լինում է մեկ կամ երկու անգամ: Երրորդ անգամից ավելին՝ վերածվում է միտումի, դիտավորության կամ ծրագրված դավադրության: Արցախի և ազգային օրակարգի մյուս հարցերում, 2018թ. առ այսօր տեղի է ունեցել ոչ թե միամիտ սխալներ կամ նախկինում ստեղծված իրավիճակից ստիպված ելքեր, այլ տեղի է ունեցել և ունենում միտումնավոր հրաժարում, հանձնում, ձախողում, թուլացում և հայկական գործոնի թրքահպատակեցում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930