Փաշինյանը Բուլղարիայի փոխվարչապետի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները պետք է հիմք լինեն տնտեսական համագործակցության զարգացման համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաիրովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը ողջունել է այցը Հայաստան և նշել, որ երկու երկրների միջև առկա քաղաքական և մշակութային բարձր մակարդակի հարաբերությունները պետք է հիմք լինեն տնտեսական համագործակցության զարգացման ու խորացման համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Զաիրովի այցի արդյունքներով ավելի ակտիվ աշխատանքներ կիրականացվի այդ ուղղությամբ:

Բուլղարիայի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել ՀՀ անկախության տոնի առիթով: Աթանաս Զաիրովն ընդգծել է երկու երկրների և ժողովուրդների բազմադարյա կապերի փաստը և հավելել, որ իր երկիրը կարևորում է ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը:

Այս առումով, զրուցակիցները նշել են բիզնես ֆորումների անցկացման, տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության խթանմանը միտված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: Բուլղարիայի փոխվարչապետը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրն ու խաղաղության հաստատումը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930