ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին, որտեղ վերջինս կրկին նախկին երեք նախագահներին բանավեճի է կանչում։
Սերժ Սարգսյանը նշել է. «Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին.
«Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն:
«Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». Ալբերտ Էյնշտեյն»։
Նշենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը երկու գրառում է արել Facebook–ի իր էջում, որտեղ անդրադարձել է նախկին երեք նախագահներին։ Գրառումները ներկայացնում ենք ստորև.
Բանավեճը կարող ենք «Երևան-Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի․ Փաշինյանը՝ նախկին նախագահներին
Բա ձեր թոռներին ու զավակներին ինչու՞ չէիք ուղարկում խաղաղության գոտի, պատասխանեք՝ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ. Փաշինյան