Skip to main content

Իտալիայից ժամանած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են Իտալիայի խորհրդարանի Պատգամավորական պալատի պատգամավորներ, Սենատի սենատորներ և այլ ներկայացուցիչներ, սեպտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումեր են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031