Skip to main content

ՀՀ-ում ժողովրդավարությունը պաշտպանող չկա, իսկ շահագործող՝ ինչքան ասես. hայհոյում են հեր, մեր, երեխա, ծնող, սա ժողովրդավարությո՞ւն է. Փաշինյան

Այսօր Հայաստանում ժողովրդավարության մի հսկայական մաս է պարզ հայհոյախոսությունը: Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ապա հարց բարձրացրեց՝ ո՞վ է ժողովրդավարությունը սրանից պաշտպանողը:

«Չեմ տեսնում, որ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանող կա, ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա: Մենք հայհոյում ենք ՝ հեր, մեր, երեխա, ծնող: Քաղաքացիական հասարակությունը նույնիսկ ստիպված է արդարանալ՝ ինչու է իշխանությանը բարև տալիս: Դա նորմալ է, արդարացե՛ք, բայց կներեք՝ ես քաղաքացիական հասարակությանը հարց ունեմ՝ այդ հայհոյախոսության դեմ ո՞վ է պայքարում ՀՀ-ում»,- ասաց նա:

Վարչապետը ևս մեկ հարց տվեց՝ նշելով՝ ժողովրդավարությունը հայհոյախոսությո՞ւնն է:

«Ժողովրդավարությունը մանկահասակա երեխեքի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տա՞լն է, ո՞վ է ներկաներից վեր կացել, ասել՝ էսինչ էսինչյան քեզ դատապարտում եմ հայհոյախոսության համար: Եթե կա այդպիսի կազմակերպություն, ես կծափահարեմ, եթե կա երկու կազմակերպություն՝ ես հոտնկայս կծափահարեմ»,- հայտարարեց Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031