Գիտեմ, որ Արցախյան հարցից Փաշինյանն ամենաշատն է նյարդայնանում։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ուստի կրկին ուզում եմ փաստերով հիշեցնել իրեն, թե ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել՝ արհավիրք բերելիվ մեր երկրի եւ ժողովրդի գլխին։
Թե ինչպիսի բանակցային ժառանգություն ենք թողել մենք, թե ինչպիսի ամրագրումներ կային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, երաշխավորման և իրացման մեխանզիմենրի հստակեցման առումով՝ ամրագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մակարդակով, վաղուց հայտնի է, մանրամասն ներկայացված է թե Սերժ Սարգսյանի, թե Էդուարդ Նալբանդյանի, թե մեր կուսակցիների, թե անկախ փորձագետների և այլ քաղաքական գործիչների կողմից:
Ուստի զերծ մնալով մեր թողած բանակցային ժառանգությունը ներհայաստանյան աղբյուրներով ապացուցելու հնարավորությունից, կհիշեցնեմ ասածս հավաստող միայն միջազգային կամ օռարերկրյա հղումները.
1. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների 2009-2013 թթ. հինգ համատեղ հայտարարությունները, որոնցով կարգավորման ամրագրված Հիմնարարար սկզբունքների մեջ ընդգրկծված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ կարգավորման էլեմենտների մեջ հստակեցված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորագույն բաղադրիչները: Օրինակ, լ՛Աքվիլլայի 2009 թվականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր, որ՝
· Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան;
· մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ;
· պետք է ապահովվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը
Հետագայում այս սկզբունքներն ու էլեմենտներն էլ ավելի են մանրամասնվել, բացվել, միս ու արյուն են ստացել, ինչում կհամոզվեք ստորև բերված այլ փաստերով: