Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարություններին և գրել.
«Այսօր աչքովս ընկավ մի տեսանյութ, որում Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխանափոխության երկու տարբերակ է նշում՝ իմպիչմենտ և Նեպալի օրինակը:
Ուրեմն փոխանակ սա գնա ամեն օր տասը մոմ վառի, որ վարչապետ Փաշինյանն ու հեղափոխության մասնակիցները 2018-ի հեղափոխության ժամանակ և դրանից հետո մի սանտիմետր չշեղվեցին ոչ բռնի, խաղաղ գործողությունների սկզբունքից, եկել է Նեպալի օրինակ է բերում:
Հ.Գ. Բայց լավ է, որ գիտակցել են, որ ընտրություններով ունեն զրո շանս»: