Skip to main content

ՄԻՊ–ում քննարկել են թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխությունները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

ՄԻՊ–ից հայտնում են, որ քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանությանը, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորմանը, քաղաքացիների ընդունելության կանոնակարգման և իրավական խորհրդատվությունների տրամադրման լավարկմանը և մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հետ կապված հարցերին։

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ու հետևողական կյանքի կոչելու կարևորությունը։

Խորհրդակցության ավարտին Պաշտպանը տվել է հանձնարարականներ և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31