Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Դեվիդ Վադեֆուլի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը, այդ թվում՝ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովը:

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930