Պաղեստինի ճանաչումը պատմական և չափազանց կարևոր որոշում է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Պաղեստին պետությունը ճանաչելու մի քանի երկրների որոշումը պատմական է և չափազանց կարևոր: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մոտ երկու տարի մեր տարածաշրջանը լուրջ հումանիտար աղետ է ապրում՝ Իսրայելի կառավարության կողմից հարձակումների ուժգնացման պատճառով։ Գազայում կոտորածը, որը խլել է ավելի քան 65,000 մարդու կյանք, շարունակվում է անդադար։ Ոչ մի խղճմտանք ունեցող մարդ չի կարող հաշտվել տեղի ունեցողի հետ կամ լռել նման ցեղասպանության առջև։
Նեթանյահուի կառավարության նպատակն է անհնարին դարձնել պաղեստինյան պետության ստեղծումը և ստիպել պաղեստինցի ժողովրդին փախչել հնարավորինս հեռու:

Այս բացասական զարգացումների ֆոնին, մի խումբ երկրների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումը չափազանց կարևոր և պատմական է», — ասել է Էրդողանը Նյու Յորքում Պաղեստինին նվիրված համաժողովում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930