Ռուսաստանը պատրաստ է արձագանքել ցանկացած ռազմավարական uպառնալիքի. Պուտին

Ռուսաստանը «պատրաստ է արձագանքել ցանկացած ռազմավարական սպառնալիքի, ոչ միայն խոսքերով, այլև ռազմատեխնիկական միջոցառումներով»: Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Արևմուտքի ապակառուցողական քայլերի արդյունքում խաթարվել են միջուկային զենք ունեցող պետությունների միջև երկխոսության հիմքերը։ Ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին, սակայն նրա նախաձեռնությունները հստակ արձագանք չեն ստացել», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Նա անդրադարձել է 2026 թվականի փետրվարին «Նոր START» պայմանագրի ժամկետի ավարտին։

Պուտինն ասում է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ սպառազինությունների մրցավազքով և պատրաստ է պահպանել իր քանակական սահմանափակումները պայմանագրի ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում։ Ռուսաստանը առաջարկում է, որ Միացյալ Նահանգները պահպանի «Նոր START» պայմանագրով սահմանված ստատուս քվոն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930