Skip to main content

ԿԳՄՍՆ–ում քննարկել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 6 նախագծեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 15-րդ նիստը:

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 6 նախագծեր.

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 2/2 հասցեի շինության մի մասի ամրակայման, արևելյան պատշգամբի ապամոնտաժման նախագիծը համարվել է ընդունելի՝ պայմանով, որ կկատարվի փայտի նյութաբանական հետազոտություն, իսկ ապամոնտաժման աշխատանքները կիրականացվեն փայտագործ մասնագետի ներկայությամբ:

Արենի-1 քարայրի թանգարանացման ծրագրի՝ հնագիտական թանգարանի, գինեգործության պատմության սրահի, հուշանվերների և այցելուների մուտքի կարգավորման շինության, անձնակազմի հանգստի ու գրասենյակային շինության և հուշարձանի մուտքն ապահովող կամրջակի շինարարության նախագիծը վերադարձվել է լրամշակման:

Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգման վերականգնման և տարածքի բարեկարգման /հարակից տնակի վերաօգտագործման/ Էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման:

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մշակույթի տան լրամշակված էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի պայմանով, որ նախագծում կպահպանվեն բոլոր նորմատիվները:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ա. Խանջյան փողոց N 9/6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման լրամշակված էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի:

Երևան քաղաքի Արամի փ. 7 շենք, 3 բնակելի տուն և Արամի փ. 7 առևտրագործարարական շենքի հասցեներում նախատեսվող թաղամասի և առանցքներով պարփակված հատվածամասում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման աշխատանքային նախագիծը համարվել է ընդունելի:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031