Թրամփը խոստացել Է հայտարարել «աուտիզմի դեմ հաղթանակի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի կհայտարարի այն մասին, թե ինչպես է երկիրը «հաղթելու աուտիզմի սպեկտրի հիվանդություններին»: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Կարծում եմ՝ մենք գտել ենք աուտիզմի պատասխանը»,-ասել է Թրամփը Արիզոնայում սպանված ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակի արարողության ժամանակ։

Նա ընդգծել է, որ Սպիտակ տանը երկուշաբթի օրը համապատասխան հայտարարություն կանի:

Նա նշել է, որ դա կլինի «ամենամեծ բժշկական հայտարարությունը» ԱՄՆ պատմության մեջ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728