Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին առաջարկել ՝ վերսկսել ուղիղ երկխոսությունը՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին ասվում է սեպտեմբերի 6-ին Վենեսուելայի առաջնորդի կողմից Թրամփին ուղղված նամակում, որը հրապարակվել է Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Ֆրեդի Նինյեսի Telegram ալիքում։
«Ձեր երկրորդ նախագահական ժամկետի առաջին ամիսներին մենք միշտ ձգտել ենք ուղիղ հաղորդակցության՝ մեր երկու կառավարությունների միջև առաջացող ցանկացած խնդիր լուծելու և քննարկելու համար», — նշել է նախագահը։ Նամակում նա առաջարկել է Կարակասի և Վաշինգտոնի միջև պահպանել «ուղիղ և անկՎենեսուելայի նախագահը մերժել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապերի մասին մեղադրանքները՝ դրանք անվանելով «բացարձակապես կեղծ» և «Վենեսուելայի դեմ ուղղված ամենավատ տեսակի կեղծ լուրեր՝ զինված հակամարտության սրումը արդարացնելու համար»։ Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Մադուրոն մեջբերել է ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Վենեսուելան թմրանյութեր արտադրող երկիր չէ և պայքարում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ Կոլումբիայի հետ սահմանին։ «Վենեսուելան թմրանյութերի արտադրությունից զերծ տարածք է և թմրանյութերի առևտրի հետ կապ չունեցող երկիր՝ շնորհիվ իր ոստիկանության և զինվորական ուժերի ջանքերի», — գրել է նա։
Մադուրոն շնորհակալություն է հայտնել Թրամփին աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունները դադարեցնելու նրա ջանքերի համար և կոչ է արել Միացյալ Նահանգներին երաշխավորել խաղաղությունը Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ «Ես կոչ եմ անում ձեզ, պարոն նախագահ, պահպանել խաղաղությունը երկխոսության և փոխըմբռնման միջոցով ամբողջ [Արևմտյան] կիսագնդում», — եզրափակել է պետության ղեկավարը՝ վերահաստատելով Վենեսուելայի պատրաստակամությունը «պաշտպանել խաղաղությունը»։
եղծ հաղորդակցություն»՝ «ցանկացած տարաձայնություն լուծելու համար»։