Skip to main content

Պաղեստինի պետություն չի ստեղծվի Հորդանան գետի արևմուտքում. Նեթանյահու

Պաղեստինի պետություն չի ստեղծվի Հորդանան գետի արևմուտքում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նա դատապարտել է Պաղեստին պետությունը ճանաչելու մի քանի երկրների քայլը։

«Դուք ահաբեկչությանը մեծ պարգև եք շնորհում», — ասել է նա՝ վկայակոչելով պաղեստինյան զինված խմբավորման՝ «Համաս»-ի 2023 թ. հարձակումը Իսրայելի վրա, որից մեկնարկեց Գազայում գրեթե երկու տարվա պատերազմը։

Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, ապա նաև Պորտուգալիան հայտարարել են Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին: Ինչպես սպասվում է, այս շաբաթ դա կանի նաև Ֆրանսիան:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031