Skip to main content

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը. ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքների նախնական էլեկտրոնային հաշվարկը:

Կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում կայացած քվեարկության նախնական էլեկտրոնային հաշվարկներով՝ վարչության նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 758 ձայնով:

Էլեկտրոնային նախնական հաշվարկից հետո իրականացվելու է նաև քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ:24 ժամվա ընթացքում կարող են ստացվել բողոքարկման հայտեր:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ եթե 24 ժամվա ընթացքում լինի բողոքարկում,ապա վերջնական արդյունքը կհայտարարվի բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո: Իսկ, եթե բողոքարկում չլինի, ապա կիրականացվի նաև ձեռքով հաշվարկ, և դա կլինի վերջնական արդյունքը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031