ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Արմավիր քաղաքում անցկացված Ֆեստիվառին ևգրել.
«Երբ երեք տարի առաջ Հանրային հեռուստաընկերության հետ մեկնարկում էինք Ֆեստիվառի նախագիծը, շատ քչերն էին հավատում կամ մտածում, թե այն կստացվի:
Մարզային բնակավայրերում նման փառատոնի անցկացումը անհրաժեշտություն է:
Դժվար է գտնել ավելի սպասված նախագիծ, քան Ֆեստիվառն է, սպասված հենց համայնքների, մարդկանց կողմից: Այն մեզ համախմբում է մեր շուրջ, բացահայտում մեր երկրի տարբեր անկյուններն ու տարբեր մարդկանց»:
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված Ֆեստիվառն անցկացվել է Արմավիրում: