Skip to main content

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։
​​​​​​​​​​Մարզերում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա՝ 4-5 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31