Անվտանգությունը նաև տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացումն է, ապաշրջափակումը և «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը մեզ հնարավորություն է տալու ինտեգրվել աշխարհին, երկաթուղային կապ ունենալ Հայաստանի տարբեր հատվածների, բայց և Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի հետ և դառնալ խաղաղության խաչմերուկ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի դեպ, առաջարկում եմ եկեք նախագահ Թրամփին ծափահարենք՝ իր աջակցությունը և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման իր ջանքերի համար»;–ասաց նա։