Առաջիկայում կունենանք ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի հետ. Փաշինյան

Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ մենք առաջիկայում կունենանք նաև ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով նաև Եվրոպական Միության հետ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նույնպես վճռական և կարևոր գործոն է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ այս տարի ընդունեցինք և ՀՀ նախագահի կողմից վավերացնելուց հետո ուժի մեջ է ԵՄ–ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, և մենք արդեն ակտիվացրել ու ակտիվացնելու ենք մեր ջանքերը այս ուղղությամբ։

Օրենքը լրացուցիչ երաշխիք է, որ իշխող մեծամասնությունը ավելի կակտիվացնի իր ջանքերը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի առաջ բոլորի հավասարության, հակակոռուպցիոն պայքարի ուղղությամբ։ Սա հատուկ եմ ընդգծում, որովհետև կոռուպցիան, ընդհանրապես իշխանության հատկանիշ է հիմնականում, և մենք հակակոռուպցիոն քաղաքականության մեջ պետք է սկզբունքային լինենք ոչ միայն ուրիշների, այլև ինքներս մեր նկատմամբ, մեր իշխանության պարագայում»,– ընդգծեց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930