Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է՝ ինչու է ՔՊ–ն որոշել փակել 3–րդ հանրապետության էջն ու բացել 4–րդի էջը։
«Երրորդ Հանրապետությունը մեր Հանրապետությունն է, մեր ժառանգությունն է, մեր ինքնության մի մասն է, բայց, ինչպես ասացի, մենք նոր փուլ ենք թևակոխում, և, եթե նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, այդ տարբերություններից, թերևս առաջինը կուզեի նշել խաղաղությունը: Նոր Կտակարանում ասում է՝ նոր գինին, նոր տիկերի մեջ: Այսինքն՝ նկատի ունեմ Երրորդ Հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն է, մեր պետությունն է, մենք սիրում ենք, բայց նաև՝ որ գինին, նոր տիկերի մեջ: Ըստ էության, այո՛, կուսակցության հռչակագրում հաստատվում է Չորրորդ Հանրապետությունը՝ որպես ռազմավարական անելիք: Իմ կարծիքով Չորրորդ Հանրապետությունը արդեն հաստատված է: Ե՞րբ է հաստատվել և ինչպե՞ս:
Չորրորդ Հանրապետությունը հաստատված է խաղաղությամբ, Ալմա-Աթայի հռակագրով, հռչակագրի վերահաստատմամբ: Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով և մենք քաղաքական այդ տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է դարձնենք մեր իրականության անբաժանելի մաս»,-նշել է Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում նաեւ Սահմանադրությունն է փոխվելու։