Skip to main content

Շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան

Շատ էական է այն փոխվստահությունը, որ մենք ունենք ռուս գործընկերների հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ կուսակցության համագումարի ժամանակ հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությունը, որը մենք ունենք, շատ բարձր եմ գնահատում եւ շատ կարեւոր է։ Տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ կառուցողական է, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում։ Եվ իմ կարծիքով բազմաթիվ խնդիրների արանքում թվում է, թե կարող էին բարդություններ առաջացնել, մենք գտել ու գտնելու ենք լուծումներ, սրա համար կարևոր է անձնական փոխվստահությունը, որ մենք ունենք ՌԴ գործընկերների հետ։ Ես եւ մենք կենտրոնանալու ենք դրականի վրա եւ փորձենք զարգացնել դրականը»,– ասաց Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031