Skip to main content

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր, Հայաստանի ժողովուրդ ասելով, հավասարապես նկատի ունեմ մեր Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր, ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության չներքաշվեցին հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ:

Եվ այսօր, այո՛, այդ թվում մեր աջակցությամբ փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրը, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժը ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը, Հայաստանի Հանրապետության նոր դարաշրջանը: Եվ ուրեմն մեր խոնարհումը Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,-նշել է Փաշինյանը և խոնարհվել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031