Skip to main content

Սեպտեմբերի 21-ին՝ մասնակի արևային խավարում

Սեպտեմբերի 21-ին սպասվում է եզակի տեսարան․ տեղի կունենա մասնակի արևային խավարում։ Խավարումը տեսանելի կլինի հարավային Խաղաղ օվկիանոսում, ներառյալ՝ Նոր Զելանդիան, արևելյան Ավստրալիան, մի շարք խաղաղօվկիանոսյան կղզիներ և Անտարկտիդայի որոշ շրջաններ։

Մասնակի արևային խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նորալուսնի փուլում գտնվող Լուսինն անցնում է ուղիղ Արևի դիմացով՝ ծածկելով նրա սկավառակի մի հատված, բայց՝ ոչ ամբողջությամբ։ Այս անգամ մոտ 16,6 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության ընդամենը 0.2%-ը, հնարավորություն կունենա տեսնել երևույթը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031