Գևորգ Պապոյանն այցելել է «Վեդի-Ալկո» ՍՊԸ՝ հետևելու խաղողի մթերումների ընթացքին

Այցելեցի «Վեդի-Ալկո» ՍՊԸ՝ հետևելու խաղողի մթերումների ընթացքին։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ընկերությունն արդեն իսկ մթերել է շուրջ 5000 տոննա խաղող, օրական մթերումների քանակը հասնում է 600 տոննայի։

Մթերման գինն ընկերությունում կազմում է 140 դրամ։

Զրուցեցի խաղողագործների հետ։ Վերջիններս նշեցին, որ բերքից գոհ են, նախորդ տարվա համեմատ, ըստ իրենց, այն աճել է շուրջ 20-30%-ով, իսկ մթերումներն ընթանում են սահուն՝ առանց խոչընդոտների։

«Վեդի-Ալկո»-ն օգտվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի և մթերումների աջակցության ծրագրերից, որոնց շնորհիվ կարողացել է արդիականացնել արտադրական գործընթացը։

Ընկերությունն ունի մոտ 100 հա խաղողի այգիներ Վայոց ձորի մարզում և շուրջ 50 հա Արարատի մարզում։

Ընկերությունում արտադրվում են տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում:

Արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Բելառուս, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան, Ուկրաինա, մերձբալթյան և այլ երկրներ»,-նշել է նախարարը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930