Skip to main content

Հնարավո՞ր է՝ ԱԱԾ տնօրենը գերիների հետ վերադառնա Բաքվից. հարց ԱԽ քարտուղարին

Եթե ԱԱԾ տնօրենը հնարավորություն ունենա, հաստատ կտեսակցի Բաքվում գտնվող հայ գերիներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Չեմ կարող ասել ինչ օրակարգով է Բաքվում եւ ինչ խնդիրներ է բարձրացնելու»,– ասաց Արմեն Խաչատրյանը։

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի՝ Բաքու կատարած այցի վերաբերյալ լրագրողները փորձեցին նաեւ մեկնաբանություն վերցնել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից. «ԱԱԾ–ն մամուլի հաղորդագրություն է տվել, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031