Skip to main content

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Ճապոնիայի ներկայացուցիչ, 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Նաո Կուսակայի հետ ու գերազանցեց նրան 10:1 հաշվով:

Մալխաս Ամոյանը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն է դարձել 2022, 2023, 2024, 2025 թվականներին, իսկ աշխարհի առաջնության առաջին ոսկին նվաճել է 2021թվականին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031