Աղավնատուն գյուղի ճանապարհին բախվել են 2 Opel-ները, մեկը հայտնվել է ջրատարում․ 2 վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Ամավիրի մարզում։ Ժամը ․12:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով նրանից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ջրատարում, հաղորդում է SHamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վաղարշապատի քնննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930