Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար տոտալ շրջափակման մեջ լինեն. Զաքարյան

Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար տոտալ շրջափակման մեջ լինեն, այնուհետ անօգնական, ուժասպառ ու սովահար վիճակում, ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեն 60 անգամ գերազանցող հարևանի կողմից: Այս մասին facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ կլինի, օրինակ, Կոսովոյի, Դոնբասի, Աբխազիայի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց ժողովրդի անվտանգության երաշխավորը լիներ Հայաստանի գործող կառավարիչիների նման մեկը:

Ի՞նչ կլիներ, օրինակ, Կոսովոյի, Աբխազիայի, Դոնբասի կամ Շոտլանդիայի հետ, եթե նրանց հետ վարվեին այնպես, ինչպես միջազգային հանրություն համարվող երկրները վարվեցին բռնի տեղահանման ենթարկված Արցախի ու նրա ինքնորոշման իրավունքի հետ:

Շարունակ հումանիտար օգնություն ստացող Գազայի համար, միջազգային հանրությունն աղմուկ է բարձրացնում, Իսրայելի դեմ սանկցիաներ են փորձում կիրառել և այլն: Արցախը 9 ամիս սովի մատնվեց, տոտալ սահմանափակումների մեջ, ռազմական ագրեսիայի ու բռնի տեղահանումների ենթարկվեց, ցեղասպանության ռիսկերի միջով անցավ ու ոչ մի միջազգային արձագանք Ադրբեջանի դեմ: Ոչ մի սանկցիա, ոչ մի փաստաթուղթ ՄԱԿ-ում կամ այլ տեղ:

Լավ, ասենք, թե Հայաստանի կառավարիչները դավաճան, տգետ ու ազգակործան են: Իսկ որքանո՞վ է արդարացված բարեկամի դեմքով Հայաստանին ժպտացող, բայց միաժամանակ թշնամու ռազմական ագրեսիան ու հայկական Արցախի հայաթափումը շնորհավորող երկրների վարքը:

Քաղաքական իմաստով նորմալ է: Ուղղակի մենք պետք է վերջապես հասկանանք, որ սեփական շահերի համար այլ ազգեր կործանող աշխարհում չի՛ կարելի Նիկոլի պես վարչապետ ունենալ:

Լիբերալիստական, գլոբալիստական, փողի, նավթի, գազի և դավաճանության այս արյունոտ ու էժանագին խաղերի մեջ, հուսադրողն արցախցիների կեցվածքն է: Խելամիտ, համբերատար ու անկոտրուն:

Նրանք գիտեն, որ միևնույն է վերադառնալու են դեպի աշխարհի ամենահայկական հայրենիքը, իրենց դարավոր օջախները»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930