Օքսֆորդը և Քեմբրիջն առաջին անգամ չեն ընդգրկվել բրիտանական ամենահեղինակավոր համալսարանների եռյակում

Առաջին անգամ բրիտանական ամենահին համալսարանները՝ Օքսֆորդը և Քեմբրիջը, չեն կարողացել ընդգրկվել Good University Guide-ի լավագույն եռյակում, որը կազմվել է The Times-ի և The Sunday Times-ի կողմից 1993 թվականից ի վեր: Այս մասին հայտնել է The Times-ը։

Երկրորդ տարին անընդմեջ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը (LSE) գլխավորում է Միացյալ Թագավորության լավագույնների ցանկը: Նրան հաջորդում են Շոտլանդիայի ամենահին համալսարանը՝ Սուրբ Անդրեասը, և Դարհեմի համալսարանը, որը նախորդ տարվա հինգերորդ տեղից բարձրացել է երրորդ տեղ: Օքսֆորդը և Քեմբրիջը, որոնք միասին հայտնի են որպես Օքսբրիջ, կիսում են չորրորդ տեղը։

Ուղեցույցի խմբագիրների կարծիքով, Դարհեմի համալսարանը գերազանցել է իր մրցակիցներից շատերին դասավանդման և հետազոտությունների, ուսանողների գոհունակության և շրջանավարտների արդյունքների առումով: Շրջանավարտների զբաղվածության կատեգորիայում համալսարանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Լոնդոնի Իմպերիալ քոլեջից (վեցերորդ) հետո։

The Times-ի և The Sunday Times-ի ուղեցույցի խմբագիր Հելեն Դեյվիսի խոսքով՝ «Դարհեմը մեկ տարվա ընթացքում բարձրացել է երկու հորիզոնականով բարձր մրցակցային լավագույն տասնյակի համալսարանների շարքում, ինչը նշանակալի նվաճում է»: Նրա դիրքը «ամրապնդվել է դասավանդման որակի և ուսանողական հարմարությունների բարելավման շնորհիվ»։

Ուսանողների գրասենյակի (OfS) նախագահ Էդվարդ Պեկը նախկինում The Times-ին ասել էր, որ ինքը քննարկում է ուսուցման որակի պաշտոնական վարկանիշները օգտագործելու հնարավորությունը` ուսումնական հաստատությունների կողմից գանձվող ուսման վարձերը որոշելու համար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930