Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը, հարցաքննվում են վկաները։
Ավագ հրշեջ փրկարար Հայկ Վարդանյանը իր ցուցմունքումնշեց, որ դեպքի օրը հերթապահությանչի եղել։
«Ինձ կանչել են փրկարարծառայության հերթապահը։ Զանգել, կանչել են։ Հասելեմ դեպքի վայր, արդեն տանիքը լրիվ նստած էր, պատըփլված էր։ Հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքներէին իրականացվում հրշեջ փրկարար ծառայության կողմից։ Որոնողափրկարարական աշխատանքներենք իրականացրել, մաս-մաս մաքրելով՝գնացել ենք առաջ՝ փորձելով հանել տուժածներին»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես էր քանդվելպատը, վկան ասաց. «Խոսակցությունով գիտեմ, ինձ ասել են՝ Ուրալէ խփել, քանդել»։
Նա ասաց, որ իրենցհրաման էր տալիս Մխիթար Կարապետյանը. «Այդ պահին մեզ հրահանգը եղել է, որ ներսում 15 հոգի տուժած կա, պետք է որոնել ու գտնել իրենց»։
Հարցին՝ կհիշի՞ զինվորների տեղակայումները, վկան պատասխանեց. «Ինձ մոտ տպավորել է՝ 2-3 հոգի կռավատի տակ փաթաթված էին իրար, մի հոգի ճաղավանդակի մոտ, կներեք ինձ ծնողներ, որ դիրքը ցույց եմ տալիս, այ էս դիրքով, ճաղավանդակի մոտ էր, մեջքը հենած կռավատին, այսինքն՝ մնացել էր ճաղավանդակի ու մահճակալի արանքում։
«Մենք հենց սկզբից հակագազով մտել ենք միջանցք, դուռը հնարավոր չի եղել բացել։ Միջանցքի ձախ կողմում շրջված վառարան ենք նկատե, ու մի տուժած կար էդ հատվածում, չեմ հիշում դիրքը»։
Վկան նշեց, որ հարցուփորձով ինչքան հիշում է ասում էին՝ հրդեհը վառարանի վրա բենզին է լցվել, դրանից է հրդեհ բռնկել։
Հարցին՝ ո՞վ է լցրել, նա ասաց. «Եղիշե… Ազգանունը չեմ հիշում։Չգիտեմ՝ անվանական ասացին, թե ոչայդ ժամանակ… 4 տարի է անցել։Կոնկրետ ձեր հարցի պատասխանը չունեմ»։
Տուծող կողմի շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հարցրեց, թե ո՞րպահին է նկատել վառարանի մոտ այվածզինծառայողին, նա ասաց. «Հենց սկզբից նկատել ենք։ Հովհաննիսյանի Լևոնի հետ հագելէինք ծխապաշտպան սարք, մուտք ենք գործելներս»։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ:
NEWS