Ռուս-ուկրաինական պшտերшզմը չէր լինի, եթե ես այդ ժամանակ նախագահ լինեի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ուկրաինայի հակամարտության մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդել է BBC News-ն։

Թրամփին հարցրել են, թե որոնք են նրա հաջորդ քայլերը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, երբ նա ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիասթափեցրել է իրեն։

ԱՄՆ նախագահը կրկնել է այն, ինչ ավելի վաղ ասել էր մամուլին՝ հայտարարելով, որ պատերազմը չէր լինի, եթե ինքն այդ ժամանակ նախագահ լիներ։

Նա կրկնել է, որ իր վարչակազմը կարգավորել է յոթ պատերազմ, որոնց մեծ մասը, ըստ նրա, «լուծելի չէր համարվում»։ Թրամփը հույս է հայտնել որ լավ լուրերի կլինեն, սակայն նշել է, որ պատերազմը ոչ մի կերպ չի ազդի Միացյալ Նահանգների վրա։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն պարտավորված է զգում կարգավորելու Ուկրաինայի հակամարտությունը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930