Բյուրական գյուղում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 05։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի դիմաց կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։25-ին, մարվել՝ 06։35-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930