Պաշտոնապես մեկնարկեց արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և ինտերակտիվ կայքի գործարկումը. Գագիկ Ծառուկյան

«Ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին ներկայանալու խորհրդանիշը՝ Հիսուս Քրիստոսի արձանը, շուտով կդառնա իրականություն։ Պաշտոնապես մեկնարկվեց արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և ինտերակտիվ կայքի գործարկումը, որտեղ դուք կարող եք հետևել ողջ գործընթացին՝ գաղափարի ծնունդից մինչև դրա կյանքի կոչումը։
Իմ և իմ ընտանիքի սրտում ծնված այս գաղափարը այսօր պատկանում է ամբողջ հայ ժողովրդին՝ Հայաստանում, սփյուռքում, ինչպես նաև մեր բարեկամ բոլոր քրիստոնյաներին»,-այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Գագիկ Ծառուկյանը։

Նա նշել է, որ այն ազգային կառույց է, մեր հավատքի և միասնության խորհրդանիշը։

«Հաշվի առնելով մարդկանց ցանկությունը՝ մասնակցելու այս պատմական գործին, հանձնարարել եմ մշակել մեխանիզմներ, որոնք յուրաքանչյուրին հնարավորություն կտան իրական ներդրում ունենալ՝ մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել, կամ պարզապես աղոթքով ու երազանքով ինչ-որ աշխատանք կատարել։
Սեպտեմբերի 26-ից սկսած՝ այդ հնարավորությունը բաց կլինի բոլորի համար։
Թող այս արձանը դառնա լույսի աշտարակ՝ տեսանելի ողջ աշխարհին, որպես վկայություն, որ Հայաստանը կանգնած է համազգային միասնության ճանապարհին»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930