Կինը պնդում է, որ Հրազդանի Հարկադիր ծառայությունը չի ցանկանում հանել իր մեքենայի կալանքը, թեև բոլոր վճարումները արել է

Կոտայքի մարզի բնակիչ Նաիրա Գրիգորյանը զանգահարել է Shamshyan.com–ի խմբագրություն և իր դժգոհությունը հայտնել, որ իր ավտոմեքենայի վրա դրված կալանքը վճարումները կատարելուց հետո էլ հարկադիրի աշխատակիցը չի հանում և չեն կարողանում ավտոմեքենան դուրս բերել հատուկ պահպանվող տարածքից։

«Սեպտեմբերի 2-ից մեքենան գտնվում է Կապանում, տեղափոխել են պլաշչադկա ու ես, տեղեկանալով այդ մասին, գնացել եմ ու բոլոր վճարումները կատարել բանկում, որը մոտ 61 հազար դրամ էր,  որտեղից էլ զրոյականը ուղարկել են Հրազդանի հարկադիր։ Այնտեղ զանգեցի, որ տեսնեմ ստացել են զրոյականը թե չէ, ասեցին՝ չեն ստացել։ Հաջորդ օրը զանգեցի, Դավիթ անունով աշխատակիցը ասում է, որ չեն ստացել, հետո էլ՝ բա ստացել են, 20 րոպեից կհանի, մի քանի ժամ հետո զանգում եմ, հարցնում եմ, թե ինչի չի հանել, պատասխանում է, որ շուտով կհանի ու այդպես արդեն քանի օր չգիտես ինչու ձգձգվում է։

Ես այդ մեքենան օրավարձով տալիս էի ու հոգում մեր տան օրվա հացը ու արդեն քանի օր է՝ ես գումարներ եմ կորցնում ինչ-որ աշխատակցի պատճառով, ով չեմ հասկանում՝ ինչի մեքենայի կալանքը չի հանում։

Խնդրում եմ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին, որ այնպես անեն՝ մեքենաս դուրս գա կալանքից, քանի որ ոչ մի պարտք չունենք»,– նշել է քաղաքացին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930