Skip to main content

Հրդեհ Նորաշեն գյուղում. Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06։40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է անասնագոմ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։26-ին, մարվել՝ 10։48-ին։ Այրվել են անասնագոմի և հացատան տանիքները, խորդանոցը (ընդհանուր մոտ 212 քմ), կուտակած 45 հակ անասնակեր և սառնարան (մոտ 9 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031