Արագածոտնում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին տղամարդը քարեր է լցրել և արգելում է շինարարներին աշխատել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեռևս կառուցվող և չշահագործվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում քաղաքացին ճանապարհի մոտ 70-100 մետր հատվածում քարեր է թափել և արգելում է ճանապարհաշինարարներին նշված հատվածում կատարել իրենց աշխատանքը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Պարեկներն ու համայնքային ոստիկանները Ուջան գյուղի՝ արարքը կատարող 60-ամյա բնակիչ Հարություն Ա.-ի հետ բանակցություններ են վարում, որպեսզի կամ ինքը հեռացնի քարերը, կամ ճանապարհաշինարարները իրենք հեռացնեն և նա չխոչընդոտի ճանապարհաշինարարների աշխատանքին:

Դեպքի մասին տեղեկացվել է նաև Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, ում հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930