Վրաստանը մարել է իր «պատմական պարտքը» Ադրբեջանին. ֆինանսների նախարարություն

Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Վրաստանը մարել է իր «պատմական պարտքը» Ադրբեջանին։

Սեպտեմբերին Վրաստանն ամբողջությամբ մարել է 2004 թվականի հուլիսին Փարիզի ակումբի վարկատուների հետ կնքված համաձայնագրի համաձայն վերակառուցված արտաքին պարտքի մնացած մասը։

Ադրբեջանից բացի, պարտքեր են մարվել նաև Ռուսաստանին, Թուրքիային, Ղազախստանին, Հայաստանին, Իրանին և Նիդեռլանդներին։

Բոլոր պարտքերը վերաբերում են Վրաստանի անկախությունից հետո առաջին տարիներին ստանձնած արտաքին պարտավորություններին։

Վճարումները ներառում էին 1999 թվականից առաջ ձևավորված 160 միլիոն դոլարի պարտք, 1999 թվականից մինչև 2004 թվականի մայիսը կուտակված պարտավորությունների տոկոսներ և 2004-2006 թվականներին վճարման ենթակա պարտքեր՝ համաձայն նախկինում հաստատված ժամանակացույցի։

Վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930