Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ. Փաշինյանը՝ Թրամփին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ արված գրառմանը:

«Կրկին շնորհակալություն նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չէր հասել։

Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և ընկերանալ երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ:

Թրամփը հավելել է, որ երկրների միջև հավերժական բարեկամություն կլինի:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930