Skip to main content

Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջան միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետագա առաջընթացին․ ԱՄԷ նախագահ

Արաբական Միացյալ Էմիրությունները մեծ նշանակություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ կապերի և համագործակցության զարգացմամբ, առաջին հերթին ելնելով ժողովուրդների շահերից՝ Ադրբեջանի գլխավորությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։

«Այդ համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ անհամբեր սպասում ենք ձեռք բերված հաջողությունների շարունակմանը և դրական առաջընթացին»,- հայտարարել է ԱՄԷ նախագահը։

Նա շեշտել է, որ այդ առումով Արաբական Միացյալ Էմիրությունները «վերստին ընդգծում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և ժողովուրդների խաղաղ համակեցության համար ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031