10 հոգով մնացած Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել է ֆրանսիական «Մարսելի»-ն

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 10 հոգով կամային հաղթանակ տարավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ (2:1)։

Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Տիմոտի Վեան։ Մադրիդյան գրանդի պատասխան գոլերը խփեց Կիլիան Մբապեն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածները 29-րդ և 81-րդ րոպեներին։ «Սերուցքայինները» 72-րդ րոպեից սկսած մնացին 10 հոգով, քանի որ թիմի ավագ Դանի Կարվախալը հեռացվեց խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով՝ մրցակցի դեմքին հարվածելու համար։

Նշենք, որ «արքայական» ակումբը Չեմպիոնների լիգայի խաղարկություններում խփեց իր 700-րդ գոլը և տարավ 200-րդ հաղթանակը։

Զուգահեռ ընթացող խաղում մեկ այլ իսպանական թիմ՝ «Վիլյառեալը», հյուրընկալվելիս նվազագույն հաշվով՝ 0:1, պարտվեց Լոնդոնի «Տոտենհեմին»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930