Skip to main content

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազի

Երևանում սեպտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​​​​​Մարզերում սեպտեմբերի 15-ի ցերեկը 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 2-4, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031