Skip to main content

Թուրքիայի գլխավոր շտաբի պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուն ժամանել է Ադրբեջան: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական խորը արմատների, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա, հետագա զարգացում են ստացել երկու եղբայրական պետությունների ղեկավարների միջև բարեկամական հարաբերությունների շնորհիվ:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ընթացիկ վիճակի և հեռանկարների շուրջ, ինչպես նաև քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և այլ հրատապ հարցեր:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031