Ռեֆորմների հարցում ամենաշտապող մարդկանցից մեկն եմ եղել, բաց հետո հասկացել եմ, որ ռեֆորմը պետք է դանդաղ լինի. Փաշինյան

Հեղափոխությունից հետո ռեֆորմների հարցում ամենաշտապող մարդկանցից մեկն եմ եղել, բաց հետո ես հասկացել եմ, որ ռեֆորմը մի բան է, որ պետք է դանդաղ լինի, որովհետև եթե դանդաղ չէ, ռեֆորմ չէ, բռնկվում է: Բռնկվեց, լույսից բոլորս տպավորվեցինք, նույնիսկ տաքացանք, հետո մարեց, ու բոլորս մոռացանք դրա գոյության մասին: Ռեֆորմը դանդաղ բան է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ճապոնական խոսույթ կա, ինձ շատ է դուրս գալիս: Ասում է՝ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Ռեֆորմը չպետք է լինի արագ, բայց դա չի նշանակում, որ պետք է լինի դանդաղ, այսինքն՝ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների:

Մյուս արագությունը, որը արագ է, մեկ է՝ ընդհատվելու է, որովհետև հևիհև ենք լինելու, և գոնե շունչ առնելու համար պետք է կանգ առնել: Դա արդեն վակուում է ստեղծում, խզում է ստեղծում ռեֆորմի բովանդակության համար»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930